Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանրահավաքի օրակարգը՝ ըստ իրավիճակի

Հանրահավաքի օրակարգը՝ ըստ իրավիճակի
24.09.2020 | 22:21

«Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին նախաձեռնած հանրահավաքի օրակարգը թեև պարզ է, սակայն կազմակերպիչները դրա մասին չեն բարձրաձայնում: Պատճառը պարզ է. ԲՀԿ-ում ամեն րոպե սպասում են, որ դատարանը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կարող է կայացնել:

«Ամեն պահի իրավիճակ կարող է փոխվել, և ըստ այդմ փոխվելու է մեր՝ հարթակից ելույթ ունենալու հռետորաբանությունը: Թեև նախապես գիտենք՝ ովքեր են ելույթ ունենալու և ինչ բովանդակությամբ, բայց Ծառուկյանի հավանական կալանավորման հանգամանքն ազդելու է նաև ելույթների վրա: Իհարկե հասկանում ենք, որ մինչև հանրահավաքը թե՛ «բարգավաճներին», թե՛ դաշնակցականներին, թե՛ Վանեցյանին կամ նրա համախոհներին առնչվող «ցնցող» փաստեր կարող են հրապարակվել, բայց մենք դրան էլ ենք պատրաստ»,- ասաց «Իրատեսի» ԲՀԿ-ական զրուցակիցը:


Հետաքրքրվեցինք՝ իսկ Ծառուկյանի հավանական կալանավորումը հետքայլ անելու պատճառ չի՞ լինի: Մեր զրուցակիցը կտրուկ արձագանքեց՝ միանշանակ ոչ: «Կրկնում եմ, մենք գիտենք, որ «դոսիեներ» են հավաքում, փորձում շանտաժի լեզվով խոսել, բայց հաստատ չենք ընկճվելու»,- հավելեց նա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ